ԵՄ-ի երկրները խորհում են ՌԴ հանդեպ պատժամիջոցների չեղարկման մասին
ԵՄ անդամ մի քանի երկրներ մտադիր են հունիսին կայանալիք դաշինքի գագաթաժողովում բարձրացնել ՌԴ հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով Հունաստանում իր դիվանագիտական աղբյուրին:
Ըստ գործակալության զրուցակցի, Իտալիան արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է պատժամիջոցների ինքնաբերաբար երկարացմանը: Դրանց չեղարկան օգտին են արտահայտվում նաև Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրիան:
Սակայն, ըստ աղբյուրի, շատ բան կախված է նաև ԱՄՆ-ից, որտեղ այս տարի կկայանան նախագահական ընտրությունները:
Ինչ վերաբերում է Հունաստանի դիրքորոշմանը, ապա ըստ գործակալության զրուցակցի, Աթենքը վետո չի կիրառի այն պարագայում եթե դաշինքը որոշի երկարացնել պատժամիջոցները:
Հունաստանը, ըստ նրա, կփորձի գագաթաժողովում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ գործընթացը գնա դեպի պատժամիջոցնեորի չեղարկման:
Նշենք, որ ՌԴ նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները սահմանվել են 2014 թ մարտին:
Panorama.am
28/4/2016