-
ԼՂ-ի (Արցախ) ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին
Մայիս 20, 2020 10:15Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին :
-
Որևէ ուժ ժողովրդի ներկայացուցչին չի կարող կաշկանդել ԼՂ բանակցությունների սեղանի շուրջ. Փաշինյան
Մայիս 17, 2020 06:46ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ նստած է այն անձը, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին։
-
Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Մայիս 14, 2020 16:07Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։
-
ԼՂ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա. ՀՀ ԱԳ նախարար
Մայիս 13, 2020 04:47Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:
-
Վարչապետ Փաշինյանի բանագնացն ԼՂ- ում (Արցախ)
Մայիս 11, 2020 14:57Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եռօրյա գործուղման է ուղարկել Արցախ, որտեղ նա ըստ վարչապետի որոշման կունենա աշխատանքային հանդիպումներ:
-
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցի առաջխաղացումը
Մայիս 07, 2020 16:13ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացմանն ուղղված հետագա քայլերը։
-
Պետդեպ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը լավ են գիտակցում ԱՄՆ-ի դրական դերը ԼՂ կարգավորման մեջ
Մայիս 07, 2020 16:06Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են ԱՄՆ-ի դրական դերը ԼՂ կարգավորման հարցում՝ օգնելով շարունակել երկխոսությունը։
-
Մնացականյան․ ՀՀ-ի համար չափազանց էական է ձևավորել ԼՂ հարցի փաթեթային շրջանակ
Մայիս 05, 2020 03:58Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` արձագանքելով հարցին, թե հիմնահարցի փուլային, թե փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը։
-
Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները․ ՀՀ ԱԳ նախարար
Մայիս 04, 2020 14:53Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը:
-
Ադրբեջանն առաջին անգամ ականանետեր է կիրառել 2019-ի հունիսից ի վեր. ՊԲ-ն կորուստ չի կրել
Ապրիլ 29, 2020 15:17Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: