Մնացականյան․ ՀՀ-ի համար չափազանց էական է ձևավորել ԼՂ հարցի փաթեթային շրջանակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i120146-Մնացականյան_ՀՀ_ի_համար_չափազանց_էական_է_ձևավորել_ԼՂ_հարցի_փաթեթային_շրջանակ
Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` արձագանքելով հարցին, թե հիմնահարցի փուլային, թե փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 03:58 Asia/Tehran
  • Մնացականյան․ ՀՀ-ի համար չափազանց էական է ձևավորել ԼՂ հարցի փաթեթային շրջանակ

Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` արձագանքելով հարցին, թե հիմնահարցի փուլային, թե փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որտեղ մենք խախտում ենք տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,- նշել է նախարարը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Մնացականյանի խոսքով, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխպան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է այդ կողմի անվտանգային դիրքերը բանակցային գործընթացում։ Ըստ նախարարի՝ հարցի նման լուծում անհնար է։

Մնացականյանի խոսքով՝ փուլային լուծման դեպքում բոլոր կողմերի քայլերը պետք է համապատասխան լինեն։

Ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է (որը ենթադրում է փուլային լուծում): Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

Panarmenian.net