Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան
Սահմանադրության փոփոխությունը առաջին հերթին հենց մեզ՝ ՀՀ-ին է պետք, դա միանշանակ է, որովհետև Սահմանադրության փոփոխությունը պետք է նաև ապահովի խաղաղության հարատևումը։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության համար իրենց համաձայնությունը, քվեն է պետք լինելու, և եթե այդ համաձայնությունը չլինի, ինչպե՛ս են պատկերացնում Սահմանադրության փոփոխությունը։
«Որ անընդհատ ասում են՝ Անկախության հռչակագիր, , նոր Սահմանադրության մեջ հղում չկա Անկախության հռչակագրին, ինչո՞ւ չկա։ Մի պարզ պատճառով, որովհետև Ղարաբաղյան շարժման էջը Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո փակված է, բայց դե յուրե դեռ փակված չէ, ու առաջինը մե՛զ է պետք փակել, որովհետև այդ էջը դե ֆակտո և դե յուրե փակելով մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու»,- ասաց նա։