-
Վարդանյան․ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք
Մարտ 22, 2023 15:28ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, նշել է, որ 100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք:
-
Ռուբեն Վարդանյանը հեռացավ Արցախի պետնախարարի պաշտոնից. Ադրբեջանը չբացեց Լաչինի միջանցքը. Զատուլին
Մարտ 21, 2023 16:03Ռուսաստանը ուժ չի կիրառում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար, քանի որ նման հրաման տալը հեշտ է, իսկ հետեւանքները տխուր կլինեն։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
-
Նոր վտանգներ Արցախի համար. Գերագույն հոգևոր խորհուրդը դիմել է միջազգային կառույցներին
Մարտ 21, 2023 15:37Գերագույն հոգևոր խորհուրդը ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրամիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին կոչ է անում հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի վճռի կատարմանը։ Այս հայտարարությունը տարածել է Գերագույն հոգևոր խորհուրդը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
-
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
Մարտ 21, 2023 14:34Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են Արցախի հետ բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։
-
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ
Մարտ 19, 2023 14:23Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ:
-
Վարչապետը հույս ունի, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները լիարժեք կկատարեն իրենց պարտավորությունները
Մարտ 16, 2023 15:08Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, Պաշտպանության բանակի գոյությունը արդարացված է, սակայն այն ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։
-
Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Մարտ 16, 2023 14:32Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Խաղողի այգիներում էտման աշխատանքներ կատարելիս 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ. Արցախի ՆԳՆ
Մարտ 15, 2023 14:33Այգիներում աշխատանքներ կատարելիս 3 քաղաքացի հայտնվել են ադրբեջանական մարտական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ:
-
Մի կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, մյուս կողմից՝ հարձակվում նրանց վրա․ Մարուքյան
Մարտ 12, 2023 14:16Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 10-ին Արցախի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը։
-
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկան. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը
Մարտ 12, 2023 14:05ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկան: