Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i195604-Ադրբեջանական_մարտական_դիրքերից_կրակել_են_Հերհեր_գյուղի_բնակչի_ուղղությամբ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2023 14:23 Asia/Tehran
  • Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ:

Արցախի ՆԳՆ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից մարտի 19-ին ժամը 14:15-ին հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, երբ Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարելիս եղել, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

armenpress.am