-
Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել. Տիգրան Աբրահամյան
Օգոստոս 19, 2023 07:00Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել:
-
Կապանի ոսկու հանքը 55.4 մլն դոլարով վաճառվել է
Օգոստոս 18, 2023 16:19Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի հետ փոխկապակցված Gold Mining Company–ին։
-
Ադրբեջանը սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում՝ այս անգամ մեղադրելով ՌԴ խաղաղապահներին. Արցախի ՊՆ
Օգոստոս 18, 2023 12:43Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը;
-
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
Օգոստոս 18, 2023 12:41Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
-
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Օգոստոս 18, 2023 12:39Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
-
Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանն իրականացնում է վարպետության դասընթացներ
Օգոստոս 17, 2023 16:00Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 2023 թվականին նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։
-
Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն
Օգոստոս 17, 2023 14:24Հաջորդ շաբաթ կտրվի Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր ավիաչվերթերի մեկնարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Ավելացել են Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները
Օգոստոս 15, 2023 13:01Իրանից Հայաստան գազի արտահանման մասին նոր պայմանագիր է կնքվել,որի համաձայն ավելացել են այս երկիր ներկրվող իրանական գազի ծավալները։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
-
Հայաստանը զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չի կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ
Օգոստոս 14, 2023 14:29Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը:
-
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների այցն Իրան
Օգոստոս 13, 2023 15:14Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության օտարերկրյա զբոսաշրջության շուկայավարման և զարգացման բաժնի գլխավոր տնօրենը հայտնել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների Իրան կատարած այցի մասին։