Ավելացել են Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները
https://parstoday.ir/hy/news/iran-i204570-Ավելացել_են_Իրանից_Հայաստան_գազի_արտահանման_ծավալները
Իրանից Հայաստան գազի արտահանման մասին նոր պայմանագիր է կնքվել,որի համաձայն ավելացել են այս երկիր ներկրվող իրանական գազի ծավալները։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2023 13:01 Asia/Tehran
  • Ավելացել են Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները

Իրանից Հայաստան գազի արտահանման մասին նոր պայմանագիր է կնքվել,որի համաձայն ավելացել են այս երկիր ներկրվող իրանական գազի ծավալները։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանից Հայաստան գազի արտահանման նոր պայմանագիրը ստորագրվել է ԻԻՀ  նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենիի,«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Գնել Սանոսյանի  և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ: 

«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի համաձայն՝ ավելացել է Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալը, և պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2030 թվականը:

Իրանից Հայաստան ձգվող գազատարը տարեկան ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխելու հնարավորություն ունի, և շահագործման ընթացքում օգտագործվել է գազատարի տարողության ընդամենը մեկ երրորդը։

Հարևանների և տարածաշրջանի  երկրների հետ հարաբերությունների զարգացումը հայտարարվել է, որպես Իրանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն։

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանի հարևանության մեջ է գտնվում  15 երկիր, և հարևանների ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջության բոլոր կարողությունների ակտիվացումը կհանգեցնի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը,որի իրականացումը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության օգտին կլինի: