-
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
Դեկտեմբեր 02, 2022 14:29ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստի աշխատանքներին։
-
Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբեր 02, 2022 14:02Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոի հանդիպումը։
-
Մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Ադրբեջանի հետ բանակցություններում իրավիճակը փակուղում չհայտնվի. Էդուարդ Աղաջանյան
Դեկտեմբեր 02, 2022 13:17«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։
-
Հայաստանում մեկնարկել է երկօրյա համաժողով ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը խորացնելու տեսլականով
Դեկտեմբեր 02, 2022 12:50ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների չորրորդ երկօրյա համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ համաժողովն անցկացվում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
-
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները
Դեկտեմբեր 02, 2022 12:42ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
-
Հայաստանի կառավարությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին
Դեկտեմբեր 01, 2022 15:57Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
-
Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են
Դեկտեմբեր 01, 2022 15:37Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ինքնությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- նշված է գրառման մեջ:
-
Արարատ Միրզոյանը Լեհաստանում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ
Դեկտեմբեր 01, 2022 15:33Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լեհական Լոձ քաղաքում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:
-
Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան
Դեկտեմբեր 01, 2022 15:27ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է:
-
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին
Դեկտեմբեր 01, 2022 13:44Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։