Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են
https://parstoday.ir/hy/news/armenia-i188198-Ջրաբերում_ինքնաթիռի_կործանման_հետևանքով_զոհված_օդաչուները_ՌԴ_քաղաքացիներ_են
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ինքնությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- նշված է գրառման մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 15:37 Asia/Tehran
  • Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են

Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ինքնությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- նշված է գրառման մեջ:

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:

lragir.am