Բրիգադի գեներալ Մուսավի. Մեր արդյունավետ և նպատակային կրակոցները կշարունակվեն մինչև հանդարտության վերականգնումը
Հուլիս 17, 2026 18:04 Asia/Tehran
-
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավի
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատարը ընդգծել է. Մեր արդյունավետ և նպատակային կրակոցները կշարունակվեն մինչև հանդարտության վերականգնումը
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին virasty սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել. Մեր հաշվարկային համակարգում հողը հող է, Թեհրանից մինչև հարավ ամբողջությամբ Իրանին է պատկանում: Մեր արդյունավետ և նպատակային կրակոցները թշնամու վրա ամբողջ Իրանից կշարունակվեն մինչև հարավային ափամերձ գծում և Հորմուզի նեղուցում հանդարտության վերականգնումը: