Ադրբեջանը սկսել է շինարարական պլաստիկ նյութեր արտահանել Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i247774-Ադրբեջանը_սկսել_է_շինարարական_պլաստիկ_նյութեր_արտահանել_Հայաստան
Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինարարական նյութեր արտահանել Հայաստան: Դրա մասին են վկայում Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները:
(last modified 2026-07-16T16:14:29+00:00 )
Հուլիս 16, 2026 18:49 Asia/Tehran
  • Ադրբեջանը սկսել է շինարարական պլաստիկ նյութեր արտահանել Հայաստան

Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինարարական նյութեր արտահանել Հայաստան: Դրա մասին են վկայում Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստիկե շինարարական դետալներ՝ 5,91 հազար դոլարի արժողությամբ:

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 128,64 հազար դոլարի ապրանք։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար։ Ընդ որում, հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 24 միլիարդ 661 միլիոն դոլարի, ինչը 1,1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտահանումը կազմել է 16 միլիարդ 320 միլիոն դոլար, ներմուծումը՝ 8 միլիարդ 341 միլիոն դոլար։ Մեկ տարվա ընթացքում արտահանումն աճել է 26,7%-ով, մինչդեռ ներմուծումը կրճատվել է 27,6%-ով։

Արտաքին առևտրի դրական սալդոն աճել է 5,9 անգամ և հասել 7 միլիարդ 979 միլիոն դոլարի։