-
Չնայած ստեղծված իրավիճակին՝ ԶՊՄԿ-ն գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով
Սեպտեմբեր 19, 2022 07:33Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ հայտարարությունը ԶՊՄԿ-ն տեղեկացնում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։
-
Փելոսիի այցի հիմնական թիրախն Իրանն է ու հայերին հակաիրանական ճակատում ներգրավելը․ Կիվիրյան
Սեպտեմբեր 19, 2022 01:58Նենսի Փելոսին գնացել է Գաֆէսճեան, կանգնել Ավարայրի ճակատամարտի նկարի դիմաց ու սկսել պատմել, թե այստեղ պատկերված է հայերի պատերազմը պարսիկների դեմ։
-
Մեկնաբանություն-Փելոսիի այցը Հայաստան. Ջանք՝ լարվածությունը վերացնելո՞ւ, թե՝ լարվածություն առաջացնելու ուղղությամբ
Սեպտեմբեր 18, 2022 07:31ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շաբաթ օրը ժամանել է Հայաստան:Այցի ընթացքում նա հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալան Սիմոնյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ և քննարկելու է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակը:
-
Փելոսին Հայաստանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը
Սեպտեմբեր 17, 2022 16:17Պաշտոնական այցով Երևան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: ԱԺ–ից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել և առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:
-
Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում
Սեպտեմբեր 17, 2022 14:43Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, շաբաթ օրը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
-
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ
Սեպտեմբեր 17, 2022 08:58Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։
-
Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները
Սեպտեմբեր 17, 2022 08:25ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:
-
«Պատկերացրեք՝ մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում»․ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ դժգոհ են ՀԱՊԿ-ից, իսկ Ռուսաստանից ակնկալում են «ոչ կցկտուր խոսքեր»
Սեպտեմբեր 17, 2022 08:23«Մենք շատ դժգոհ ենք։ Այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հավելել է՝ իրենք երկար ժամանակ հասարակությանը չեն կարողանալու բացատրել՝ «ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչը նախատեսված է»։
-
Կան ներթափանցած 1-2 խումբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում. Ալեն Սիմոնյան
Սեպտեմբեր 17, 2022 08:09Հայաստանում որոնում են ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբերին։
-
Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այլևս չարտահայտվել. Դավիթ Տոնոյան
Սեպտեմբեր 17, 2022 07:53Սեպտեմբերի 14-ին, երբ սահմանին ռազմական գործողությունները դեռ ընթանում էին, Ազգային ժողովի ամբիոնից խոսելով «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, վարչապետը նորից ապացուցեց, որ «յուրատեսակ» մոտեցում ունի իր պաշտոնեական պարտականությունների կատարման հանդեպ։