Փելոսին Հայաստանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i182236-Փելոսին_Հայաստանում_է._նրան_դիմավորել_է_Ալեն_Սիմոնյանը
Պաշտոնական այցով Երևան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: ԱԺ–ից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել և առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 17, 2022 16:17 Asia/Tehran

Պաշտոնական այցով Երևան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: ԱԺ–ից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել և առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:

ԱԺ–ից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել և առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:

Փելոսիի հետ Հայաստան է եկել նաև ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում: Հյուրերի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:

Նախատեսվում է հանդիպում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նենսի Փելոսիի Հայաստան այցի միջոցով ամերիկացի պաշտոնյաները փորձում են ուշադրությունը շեղել Կովկասում իրենց վարած անարդյունավետ քաղաքականությունից, միջազգային խնդիրներից, ներառյալ Ուկրաինան, ինչպես նաև ներքին խնդիրներից, ինչպիսին է գնաճը:

Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը չի գնահատում իր գործընկերներից ոչ մեկին։ Այս երկիրը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ հանուն իր շահի:

Հաշվի առնելով ԱՄՆ գլխավոր և ռազմավարական գործընկեր Իսրայելի ակնհայտ աջակցությունն Ադրբեջանին, նման այցերը արարողակարգային բնույթ են կրում և ոչ միայն չեն օգնում խնդրի լուծմանը, այլ հաճախ ճգնաժամերի սրման պատճառ են դառնում