Ձերբակալվել են ԱՄՆ Սենատում իրանցի երեխաների սպանության դեմ բողոքող ցուցարաները
https://parstoday.ir/hy/news/world-i247968-Ձերբակալվել_են_ԱՄՆ_Սենատում_իրանցի_երեխաների_սպանության_դեմ_բողոքող_ցուցարաները
ԱՄՆ Սենատում կառավարության ռազմական բյուջեի քննարկման ընթացքում մի խումբ ամերիկացի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ դատապարտելով իրանցի և պաղեստինցի երեխաների սպանությունները, որոնց համար պատասխանատու են համարում ԱՄՆ-ին և Իսրայելին։ Ոստիկանությունը նիստերի դահլիճից հեռացրել է ակցիայի մասնակիցներին, իսկ մի քանիսիմ ձերբակալել։
(last modified 2026-07-22T13:25:38+00:00 )
Հուլիս 22, 2026 16:54 Asia/Tehran
  •  Ձերբակալվել են ԱՄՆ Սենատում իրանցի երեխաների սպանության դեմ բողոքող ցուցարաները

ԱՄՆ Սենատում կառավարության ռազմական բյուջեի քննարկման ընթացքում մի խումբ ամերիկացի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ դատապարտելով իրանցի և պաղեստինցի երեխաների սպանությունները, որոնց համար պատասխանատու են համարում ԱՄՆ-ին և Իսրայելին։ Ոստիկանությունը նիստերի դահլիճից հեռացրել է ակցիայի մասնակիցներին, իսկ մի քանիսիմ ձերբակալել։

Հաղորդվում է, որ ցուցարարները կրել են Մինաբ քաղաքում զոհված երեխաների լուսանկարները և կոչ են արել դադարեցնել իրանցի և պաղեստինցի երեխաների դեմ իրականացվող հարձակումներն ու սպանությունները։
Բողոքի ակցիան տեղի է ունեցել այն պահին, երբ Սենատի նիստին մասնակցում էր ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ներկայացնելով վարչակազմի ռազմական բյուջեի ավելացման հիմնավորումները։
Հեգսեթի խոսքով՝ Միացյալ Նահանգները մինչ այժմ ավելի քան 37 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա։ Նա նաև կոչ է արել օրենսդիրներին հնարավորինս շուտ հաստատել Պենտագոնի համար նախատեսված լրացուցիչ 87 միլիարդ դոլարի ֆինանսավորումը։ Ըստ նախարարի՝ այդ գումարից 67 միլիարդ դոլարը նախատեսվում է ուղղել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական գործողությունների ֆինանսավորմանը։
ԱՄՆ ռազմական բյուջեի ավելացման առաջարկը քննադատության է արժանացել մի շարք քաղաքացիական կազմակերպությունների և հակապատերազմական ակտիվիստների կողմից։ Նրանք պահանջում են դադարեցնել Վաշինգտոնի ռազմական քաղաքականությունը և վերջ տալ այն գործողություններին աջակցելուն, որոնք, նրանց գնահատմամբ, հանգեցնում են խաղաղ բնակիչների, հատկապես երեխաների զոհվելուն։