Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ծանր հարվածները ԱՄՆ բանակին՝ երեք ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i247928-Հեղափոխության_պահապանների_կորպուսի_ռազմածովային_ուժերի_ծանր_հարվածները_ԱՄՆ_բանակին_երեք_ուղղությամբ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մարտիկները «Նասր 2» գործողության 23-րդ ալիքի ընթացքում երեք փուլով միաժամանակյա հարձակում են իրականացրել և ծանր հարվածներ հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին։ Այդ մասին հաղորդել է Pars Today-ը հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը։
(last modified 2026-07-21T05:58:31+00:00 )
Հուլիս 21, 2026 09:22 Asia/Tehran
  • Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ծանր հարվածները ԱՄՆ բանակին՝ երեք ուղղությամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մարտիկները «Նասր 2» գործողության 23-րդ ալիքի ընթացքում երեք փուլով միաժամանակյա հարձակում են իրականացրել և ծանր հարվածներ հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին։ Այդ մասին հաղորդել է Pars Today-ը հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը։

Առաջին փուլ․ հարձակում Բահրեյնի Ալ-Սախիր օդանավակայանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների անօդաչու թռչող սարքերի պահպանման և վերանորոգման անգարների վրա, որի հետևանքով դրանք ոչնչացվել են։

Երկրորդ փուլ․ հարձակում Բահրեյնի Սալման նավահանգստում գտնվող TF59 նավակների պատրաստման անգարների վրա, որի հետևանքով դրանք վնասվել են, իսկ նավերին հասցվել են ծանր վնասներ։

Երրորդ փուլ․ Քուվեյթի Արիֆջան բազայում հատուկ ռազմածովային ստորաբաժանումների տեղակայման, աջակցության և զինման անգարների հրկիզում և դրանց ամբողջական ոչնչացում։

Պահապանների կորպուսն ընդգծել է․ «Մեծաքանակ հրթիռներով և անօդաչու սարքերով, շարունակվելու են իսլամի մարտիկների հզոր հարվածները ԱՄՆ-ի մանկասպան բանակի ագրեսիաներին ի պատասխան»։