Շարունակվում են ԻՀՊԿ-ի հուժկու հարվածները տարածաշրջանում ԱՄՆ բանակի դիրքերին
Հուլիս 20, 2026 12:25 Asia/Tehran
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է.
- Անցած գիշերվա ուշ ժամերին երկու խախտում թույլ տված նավթատար լցանավ, որոնք ամերիկյան մանկասպան բանակի դրդմամբ և հարկադրանքով փորձել էին անցնել Հորմուզի նեղուցի հարավային՝ անապահով և վտանգավոր երթուղով, պայթել են։
- «Նասր 2» գործողության 21-րդ ալիքի շրջանակում, որը նվիրված էր Երրորդ պարտադրված պատերազմի ժամանակ նահատակված դպրոցական աղջիկներին, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի կործանիչներն Աքաբայի օդանավակայանում բալիստիկ հրթիռներով հարվածել են ԱՄՆ ագրեսոր բանակի C-17 ռազմատրանսպորտային և P-8 հրամանատարական-կառավարման ինքնաթիռներին՝ դրանցից մի քանիսին պատճառելով ծանր վնասներ։
- ԻՀՊԿ-ի խիզախ մարտիկները «Նասր 2» գործողության 22-րդ ալիքի շրջանակում, ի պատասխան Իրանի տարածքի դեմ ամերիկացիների բազմակի ագրեսիայի, անօդաչու թռչող սարքերով ամբողջությամբ ոչնչացրել են ամերիկյան հակառակորդի վաղ նախազգուշացման մեկ ռադարային համակարգ։ Բացի այդ, մեկ այլ հարձակման ընթացքում խոցվել է Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ռազմաբազայում գտնվող ավիացիոն սարքավորումների և պահեստամասերի մեկ անգար և ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերի մեկ ապաստարան։