Իսրայելի նախկին պաշտպանության նախարար. Իրանի դեմ հարձակումը ձախողվել է
Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը խոստովանել է, որ Իրանի դեմ հարձակումը սկսվել էր երեք նպատակով, սակայն դրանցից ոչ մեկը չի իրականացվել։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today_ը հաղորդում է, որ ըստ Մոշե Յաալոնի` Իրանի դեմ ռազմական գործողությունը չի օգնել հասնելու սահմանված նպատակներից և ոչ մեկին, և ԱՄՆ-ն այդ ձախողման պատասխանատվությունը վերագրում է Թել Ավիվին։
Յաալոնն ասել է. «Կարծում եմ՝ մենք ինքներս մեզ բարդ իրավիճակի մեջ դրեցինք, և ամենավատն այն է, որ Միացյալ Նահանգները մեզ է մեղադրում։ Մենք գործողությունը սկսեցինք երեք նպատակով՝ Իրանի իշխանության տապալում, միջուկային ծրագրի ոչնչացում և հրթիռային ծրագրին վնաս հասցնել, սակայն Իրանի դեմ պատերազմի ընթացքում այդ նպատակներից ոչ մեկը չիրականացվեց»։