Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/world-i247996-Ռուսաստանը_կմասնակցի_ԱՄՆ_ում_g20_ի_գագաթնաժողովին._Կրեմլ
Ռուսաստանը ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին ցանկացած դեպքում ներկայացված կլինի բարձր մակարդակով, նրա մասնակցությունը կլինի արդյունավետ և գործուն:
(last modified 2026-07-22T16:24:55+00:00 )
Հուլիս 22, 2026 19:45 Asia/Tehran
  • Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին. Կրեմլ

Ռուսաստանը ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին ցանկացած դեպքում ներկայացված կլինի բարձր մակարդակով, նրա մասնակցությունը կլինի արդյունավետ և գործուն:

Դրա մասին ТАСС գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ  Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ G20-ի գագաթնաժողովը հատուկ հրավերներ չի ենթադրում:

«Յուրաքանչյուր երկիր մասնակցում է այն մակարդակով, որն ինքն է ընտրում»,- պարզաբանել է Պեսկովը: