-
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության հարցում խաղաղության հասնելու շուրջ իրենց պատկերացումները
Մայիս 21, 2022 18:27Վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնում է Բրյուսել Հայաստանի անունից բանակցություններ վարելու․ այսօր դուք մեկ անգամ ևս ձեր տասնյակ հազարներով ներկայությամբ ապացուցեցիք, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չունի մանդատ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից բանակցություններ վարելու․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի ժամանակ։
-
Մեկնաբանություն - Թուրքիան Հայաստանին խորհուրդ է տվել խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ
Մայիս 21, 2022 14:22Թուրք պաշտոնյաները հայ պաշտոնյաներին խորհուրդ են տալիս դրական և կառուցողական արձագանքել Ադրբեջանի իշխանությունների բարի կամքին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։
-
Մհեր Գրիգորյանը` ԱՊՀ նիստին․ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով
Մայիս 21, 2022 14:16Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեսակապի միջոցով մասնակցելով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, իր ելույթում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, և որ հայկական կողմն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերին՝ ԼՂ հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջխաղացման գործում:
-
Հարգելի՛ դեսպան, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել. Իշխան Սաղաթելյանը՝ ԱՄՆ դեսպանին
Մայիս 21, 2022 03:37Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ասել է, որ իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանարահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
-
Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չի կարող դառնալ. Գերագույն հոգևոր խորհուրդ
Մայիս 20, 2022 15:17Գերագույն հոգևոր խորհուրդը` Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ:
-
Եղանակի պատճառով «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքը չի կայանա. Իշխան Սաղաթելյան
Մայիս 20, 2022 14:43Այսօր՝ մայիսի 20–ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը տեղի չի ունենա եղանակի պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
-
Մևլյութ Չավուշօղլու. «Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի խաղաղասիրական նախաձեռնություններին»
Մայիս 20, 2022 13:39Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի ձեռնարկած խաղաղասիրական նախաձեռնություններին։ Այդ մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյու Չավուշօղլուն՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցին։
-
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել «Մարիոթի» սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ (ՎԻԴԵՈ)
Մայիս 20, 2022 12:48ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Ընդդիմադիր պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ անցկացվում է «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողովը։
-
Հայկական կողմը Ադրբեջանի հետ որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ
Մայիս 19, 2022 13:58Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ասել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունը։
-
Ալիևը ցանկություն է հայտնել դադարեցնել հակամարտությունը Երևանի հետ
Մայիս 19, 2022 11:41Ադրբեջանի Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել դադարեցնել Հայաստանի հետ հակամարտությունը։