Ալիևը ցանկություն է հայտնել դադարեցնել հակամարտությունը Երևանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i172466-Ալիևը_ցանկություն_է_հայտնել_դադարեցնել_հակամարտությունը_Երևանի_հետ
Ադրբեջանի Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել դադարեցնել Հայաստանի հետ հակամարտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2022 11:41 Asia/Tehran
  • Ալիևը ցանկություն է հայտնել դադարեցնել հակամարտությունը Երևանի հետ

Ադրբեջանի Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել դադարեցնել Հայաստանի հետ հակամարտությունը։

Fars News գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը Բաքվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նավսդայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի հետ և այդ երկրի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

Ալիեւը հավելել է, որ Բաքվի դիրքորոշումը բավականին հստակ է. «Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր եւ հարաբերությունների կարգավորում, նաև  ցանկանում ենք մի կողմ դնել ռազմական գործողությունները»։

Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։