Դավիթ Խուդաթյանը Թեհրանում այցելել է նոր կառուցվող թունելի շինհրապարակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i248166-Դավիթ_Խուդաթյանը_Թեհրանում_այցելել_է_նոր_կառուցվող_թունելի_շինհրապարակ
Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կառուցվող թունել «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն և նոր կառուցվող թունելի շինհրապարակ։
(last modified 2026-07-27T07:34:46+00:00 )
Հուլիս 27, 2026 10:45 Asia/Tehran
  • Դավիթ Խուդաթյանը Թեհրանում այցելել է նոր կառուցվող թունելի շինհրապարակ

Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կառուցվող թունել «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն և նոր կառուցվող թունելի շինհրապարակ։

Թեհրան-Հյուսիս   ավտոմայրուղին  Իրանի կարևոր տրանսպորտային երթուղի է: Այն Թեհրանը կկապի Կասպից ծովի ափի և Չալուս քաղաքի հետ: Նախագիծը ներառում է ոչ միայն ճանապարհների, այլև թունելների կառուցում։

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը  ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և նախագծերի տեխնիկական առանձնահատկություններին:

Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղին (Ազադրահե Թեհրան-Շըմալ) Իրանում արագընթաց մայրուղի է: Դրա հիմնական բաղադրիչներն են Ալբորզի թունելը (Արևմտյան Ասիայի ամենաերկար ճանապարհային թունելը՝ 6.5 կմ երկարությամբ) և Թալունի թունելը (4.8 կմ), որը կապում է Թեհրանը Կասպից ծովի ափին։

Նախագիծը   կարևոր է Երևանի համար։  Հյուսիս-Հարավ մայրուղու ավարտը թույլ կտա Հայաստանին համաժամանականացնել իր լոգիստիկ հզորությունները Իրանի Թեհրան-Հյուսիս մայրուղու հետ։

Սա ապագայում ամբողջ երթուղին ավելի գրավիչ կդարձնի միջազգային փոխադրողների համար՝ ամրապնդելով Հայաստանի դերը որպես Պարսից ծոցի, Սև ծովի և Եվրասիայի միջև տարանցիկ կապող օղակ։