-
Պլանավորվում է Ադրբեջանի պատգամավորների այցը Երևան Եվրանեսթի նիստին մասնակցելու համար
Փետրվար 17, 2022 12:06Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին, որոնք տեղի են ունենալու Երևանում, պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը ՀՀ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
-
Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել
Փետրվար 17, 2022 05:12ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը նշել է, որ Իրանը կարևորում է հարևան երկրների հետ առևտրայյին հարաբերությունների զարգացումը:
-
Միրզոյանը Ռուբինյանի և գիտական հանրույթի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը
Փետրվար 16, 2022 16:03Միրզոյանը Ռուբինյանի և գիտական հանրույթի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը:
-
Ադրբեջանական AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել Նախիջևան թռիչքների համար
Փետրվար 16, 2022 14:20Ադրբեջանական AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել Նախիջևան թռիչքների համար։
-
Ռոբերտ Քոչարյանը վաղը մամուլի ասուլիս կտա
Փետրվար 16, 2022 14:14ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը կպատասխանի լրագրողների հարցերին։
-
Հայաստանում կարտադրվեն փոքր ինքնաթիռներ՝ արտահանելու հեռանկարով
Փետրվար 16, 2022 14:01Չեխական «Balus Tech» ընկերությունը Ստեփանավանի օդանավակայանում կկառուցի գործարան, որտեղ կարտադրվեն 1-2 տեղանոց փոքր ինքնաթիռներ։ Նախաձեռնությունը և ֆինանսավորումը չեխական ընկերությանն է, մասնագետներն ընտրվելու են հայկական ավիացիայից։ Հայաստանը չեխ գործընկերներին գրավել է իր աշխարհագրական դիրքով և տնտեսական օրենսդրությամբ։
-
Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել
Փետրվար 16, 2022 13:29ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
-
Ադրբեջանն Արցախում հայկականության հետքն է ջնջում. բողոքի ակցիա ՄԱԿ–ի դիմաց
Փետրվար 16, 2022 10:57Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով` խնդիրը միայն մշակութային չէ, Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում։
-
«Մենք միամիտ չենք». Չավուշօղլուն` Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին
Փետրվար 16, 2022 10:06Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
-
Թուրքիայում այսօր կքննարկեն Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումները
Փետրվար 16, 2022 10:01Թուրքիայում այսօր նախատեսվում է կառավարության նիստ` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորությամբ։