-
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է կառավարությանը
Հոկտեմբեր 01, 2021 08:46Կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում նախօրեին տեղադրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։
-
Եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել երթուղիների բացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 30, 2021 15:10Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:
-
Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել. «Հրապարակ»
Սեպտեմբեր 30, 2021 14:59Երեկ ուշ երեկոյան դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։ հավելելով, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):
-
Արարատ Միրզոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները
Սեպտեմբեր 30, 2021 14:48Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությւոնը:
-
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Սեպտեմբեր 30, 2021 14:33Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին լրագրողներին ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
-
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Սեպտեմբեր 30, 2021 13:11ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
-
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի ԱԳ նախարարը
Սեպտեմբեր 30, 2021 12:51Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
-
Պապիկյանն Իրանի դեսպանի հետ խոսել է շրջանցիկ ճանապարհներից
Սեպտեմբեր 30, 2021 05:42ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը:
-
Փաշինյանը չի կարող հաշվի չնստել ռուսական ներկայության հետ
Սեպտեմբեր 29, 2021 13:24Փաշինյանն ինչ-որ բաներ է խոստացել, և այդ խոստումը պետք է ավարտին բերի։ Խոստացածի մի մասն է տվել, ինչ-որ մի հատված չի տվել, լրագրողների հետ հանդիպմանն այսօր կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ «Հիմա գերխնդիրը Սյունիքի չարաբաստիկ միջանցքն է։ Եթե այդ միջանցքն աշխատի, Գեղարքունիքը մի քանի տարի հետո, առանց որևէ կռվի, հեշտությամբ կդառնա թուրքական կամ ադրբեջանական․ թե երկուսից որը, արդեն էական չէ։
-
Խուզարկություն է կատարվում ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի տանը
Սեպտեմբեր 29, 2021 13:06«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը: