Եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել երթուղիների բացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 30, 2021 15:10 Asia/Tehran
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով»,-ասաց Զայցևը:
lragir.am
Պիտակ