-
Սեպտեմբերի 21-ին նշվում է ՀՀ անկախության տոնը
Սեպտեմբեր 21, 2021 05:17Սեպտեմբերի 21-ին նշվում է ՀՀ անկախության տոնը
-
Օվերչուկ. ՌԴ-ի ու ՀՀ-ի համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ
Սեպտեմբեր 20, 2021 16:02Չնայած համավարակին՝ Ռուսաստանը պահպանեց Հայաստանի առաջատար առևտրային գործընկերոջ իր կարգավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
-
Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին
Սեպտեմբեր 20, 2021 15:13Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին:
-
Այս պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել
Սեպտեմբեր 20, 2021 13:49«Արմենպրես»-ի հարցերին Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի պատասխանել է: Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների:
-
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Սեպտեմբեր 20, 2021 13:31Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
-
Հայաստանում նախատեսվում է 3 արդյունաբերական պարկ ստեղծել․ Վահան Քերոբյան
Սեպտեմբեր 20, 2021 13:17Մենք նախատեսում ենք ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ Իրանից, Ռուսաստանի և այլ երկրներից արտադրական ընկերություններ ներգրավելու համար։
-
Սամվել Կարապետյանը ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն դոլար
Սեպտեմբեր 20, 2021 12:51Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է և Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։
-
Շրջանցիկ ճանապարհը շատ ակտիվ վերակառուցում ենք, որ այն հասանելի լինի բեռնատարների համար. Քերոբյանը՝ Գորիս-Կապանի մասին
Սեպտեմբեր 20, 2021 12:38Բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր կա, բայց նաեւ վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի:
-
ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ
Սեպտեմբեր 20, 2021 12:14Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց:
-
ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի․ Իրանի դեսպան
Սեպտեմբեր 20, 2021 12:10Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները անվտանգ երթևեկեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։