Սամվել Կարապետյանը ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն դոլար
https://parstoday.ir/hy/news/armenia-i151178-Սամվել_Կարապետյանը_ՀՀ_էներգետիկայի_ոլորտում_պլանավորում_է_ներդնել_մինչև_600_միլիոն_դոլար
Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է և Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2021 12:51 Asia/Tehran
  • Սամվել Կարապետյանը ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն դոլար

Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է և Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։

«էներգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ստեղծման և էլեկտրական ցանցերի արդիականացման համար մենք պլանավորում ենք ներդնել մինչև 600 միլիոն դոլար»,- ասաց Կարապետյանը։

Հայ գործարարը կոչ է անում համախմբել ջանքերը Հայաստանի շուրջ։

«Հայերը իսկական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են, և մեր խնդիրն է՝ համախմբել մեր ռեսուրսները կայուն ապագայի համար»,- եզրափակեց Կարապետյանը։

lragir.am