-
Հայ-իրանական առեւտրաշրջանառությունը լուրջ փոփոխության չի ենթարկվել, արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է. Ա. Սիմոնյան
Սեպտեմբեր 16, 2021 12:45Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
-
Վարչապետը կարևորեց ՀԱՊԿ-ի համալրումը ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով
Սեպտեմբեր 16, 2021 12:12Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
-
Փորձագետ. Գորիս-Կապան ճանապարհի փակումը կաթվածահար է անում Հայաստանի տնտեսությունը
Սեպտեմբեր 16, 2021 09:33Եթե Ադրբեջանը փակի Գորիս-Կապան ճանապարհը, ապա մենք արդեն երկու կողմից չենք արգելափակվի, ինչպես նախկինում էր, այլ երեք, ինչը կաթվածահար կանի Հայաստանի տնտեսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
-
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը
Սեպտեմբեր 16, 2021 08:52Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։
-
Ինչ կառուցվածք կունենա և ինչ գործեր կքննի Հակակոռուպցիոն կոմիտեն
Սեպտեմբեր 16, 2021 05:27Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի: Կստեղծվի նոր կառույց՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այդ մասին օրենքը Ազգային ժողովն ընդունեց մարտին: Կոմիտեի նախագահի մրցութային գործընթացն ավարտվեց անցյալ շաբաթ: Տասնօրյա ժամկետում երեք թեկնածուից մեկին գործադիրը կնշանակի նորաստեղծ կառույցի ղեկավարի պաշտոնում:
-
Դեպի Իրան արտահանումը նվազել է 21 տոկոսով.Սյունիքում ադրբեջանական ներկայությունը հարվածում է տնտեսությանը
Սեպտեմբեր 16, 2021 04:33Հայաստանը՝ արևելքից և արևմուտքից գտնվելով շրջափակման մեջ, տարիներ շարունակ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել Վրաստանի և Իրանի տարածքով։
-
Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. Փաշինյան
Սեպտեմբեր 15, 2021 15:49Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի համար ուսումնասիրվում են և պետք է ուսումնասիրվեն խորհրդային հանրապետությունների անկախացման շրջանում ձևավորված իրավափաստաթղթային բազան և այլ փաստաթղթեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
-
Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի շուրջ այս պահին բանակցություն չի ընթանում. Փաշինյան
Սեպտեմբեր 15, 2021 15:11Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապ ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի թեմայով այս պահին որևէ բանակցություն չի ընթանում:
-
«Օրակարգային է ճանապարհին խոչընդոտների վերացումը». Իրանի դեսպանությունը՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողի մասին
Սեպտեմբեր 15, 2021 14:13Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը:
-
Փաշինյան. Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից
Սեպտեմբեր 15, 2021 13:49Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի սահմանից։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով հիշյալ ճանապարհի վրա ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման փաստը։