Փորձագետ. Գորիս-Կապան ճանապարհի փակումը կաթվածահար է անում Հայաստանի տնտեսությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i150856-Փորձագետ._Գորիս_Կապան_ճանապարհի_փակումը_կաթվածահար_է_անում_Հայաստանի_տնտեսությունը
Եթե Ադրբեջանը փակի Գորիս-Կապան ճանապարհը, ապա մենք արդեն երկու կողմից չենք արգելափակվի, ինչպես նախկինում էր, այլ երեք, ինչը կաթվածահար կանի Հայաստանի տնտեսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2021 09:33 Asia/Tehran
  • Փորձագետ. Գորիս-Կապան ճանապարհի փակումը կաթվածահար է անում Հայաստանի տնտեսությունը

Եթե Ադրբեջանը փակի Գորիս-Կապան ճանապարհը, ապա մենք արդեն երկու կողմից չենք արգելափակվի, ինչպես նախկինում էր, այլ երեք, ինչը կաթվածահար կանի Հայաստանի տնտեսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

 

Նրա խոսքով՝ ամբողջ հույսը կդրվի Վրաստանի տարածքով ճանապարհի վրա, որը միշտ չէ, որ կանխատեսելի վարք է դրսեւորել:

Փորձագետը Իրանի հետ սահմանը փակելու հաշվին Թուրքիայի հետ սահմանը բացելու գաղափարն անհեռանկար է համարում:

Կառլեն Խաչատրյանը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհին առկա իրավիճակը լուրջ խնդիր է ներկայացնում Հայաստանի տնտեսության համար, քանի որ բեռնափոխադրումները կթանկանան, իսկ Իրանից ներմուծվող ապրանքների գները կբարձրանան:

«Այստեղ մենք կբախվենք Իրանի հետ առեւտրաշրջանառության կրճատման վտանգի հետ: Մենք պետք է գիտակցենք, որ խոսքը միայն իրանական ծագման ապրանքների մասին չէ: Այսօր Ասիայից Հայաստան ապրանքների ներմուծման երկու ծովային ուղի կա` վրացական Փոթին եւ իրանական Աբբասը (Բանդար Աբասի նավահանգիստ - խմբ.): Բեռնափոխադրողներն ասում են, որ Փոթիից ճանապարհը հատելը թանկանում է, իսկ ներկրողներն Ասիայից ապրանք ներմուծելիս նախընտրում են իրանական նավահանգիստը:

Բացի այդ, տարբեր պատճառներով (եղանակային, քաղաքական եւ այլ), երբեմն անհնար է ապահովել վրացական ուղղությամբ անխափան բեռնափոխադրումներ»,- եզրափակեց փորձագետը: