Փեզեշքյան․ պետք է ԱՄՆ-ին ստիպենք հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i248450-Փեզեշքյան_պետք_է_ԱՄՆ_ին_ստիպենք_հավատարիմ_մնալ_իր_ստորագրած_պարտավորություններին
Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրին, Իրանի նախագահը հայտարարել է, որ պետք է ձգտել ստիպել հակառակորդին հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին։
(last modified 2026-08-03T07:05:02+00:00 )
Օգոստոս 03, 2026 10:34 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ պետք է ԱՄՆ-ին ստիպենք հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին

Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրին, Իրանի նախագահը հայտարարել է, որ պետք է ձգտել ստիպել հակառակորդին հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին։

Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքյանը կիրակի օրը X-ում գրել է. «Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամների հավաքական իմաստության արդյունքն էր, և խորհրդի բոլոր անդամները համակարծիք են դրա շուրջ»։
Նա հավելել է. «Համոզված եմ, որ այս փոխըմբռնման հուշագիրը հետագայում կդառնա մեր արտաքին հարաբերությունների առանցքային հենասյունը։ Պետք է ձգտենք ստիպել հակառակորդին հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին»։
Նա նշել է, որ այս փոխըմբռնման հուշագրի շնորհիվ կբարձրանա Իրանի, տարածաշրջանի և Իրանի դաշնակիցների անվտանգությունը։