Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i248422-Նիկոլ_Փաշինյանը_վերանշանակվեց._ՀՀ_նախագահը_ստորագրել_է_հրամանագիրը
Sputnik. Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
(last modified 2026-08-02T11:46:18+00:00 )
Օգոստոս 02, 2026 15:13 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը

Sputnik. Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը` Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,– ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք` այսօր մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով նա ընդունում էր կառավարության հրաժարականը։ Այնուհետև ՔՊ–ն հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։