ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը` ընդունել կառավարության հրաժարականը»,– ասված է Խաչատուրյանի հրամանագրում:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսօր մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի` հաջորդիվ ՀՀ նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։