ԱՄՆ-ում կործանվել է F-35B կործանիչը
https://parstoday.ir/hy/news/world-i248378-ԱՄՆ_ում_կործանվել_է_f_35b_կործանիչը
Կալիֆոռնիայի Միրամար ծովային հետևակի ավիաբազայում կործանվել է F-35B Lightning II կործանիչը։ Դրա մասին հայտնում է CNN-ը։
(last modified 2026-08-01T08:56:12+00:00 )
Օգոստոս 01, 2026 12:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կործանվել է F-35B կործանիչը

Կալիֆոռնիայի Միրամար ծովային հետևակի ավիաբազայում կործանվել է F-35B Lightning II կործանիչը։ Դրա մասին հայտնում է CNN-ը։

Ըստ ամենայնի, ինքնաթիռը ընկել է՝ չհասնելով թռիչքուղուն։

Արտադրողը F-35B-ն ներկայացնում է որպես «աշխարհի ամենաառաջադեմ ռեակտիվ կործանիչ»։

Այն կարող է վայրէջք կատարել ինչպես սովորական ինքնաթիռը, այնպես էլ ուղղահայաց՝ ինչպես ուղղաթիռը։

Ավելի քան 15 մետր երկարություն ունեցող ինքնաթիռն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ է։

Արտադրողի տվյալներով՝ յուրաքանչյուր ինքնաթիռի արժեքը մոտ 102 միլիոն դոլար է։