Իրանական «Էլեկտրական աղջիկ 2» ֆիլմը կմասնակցի «Մանու Ֆեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին
Իրանցի ռեժիսոր Հոսեյն Ղանաթի «Էլեկտրական աղջիկ 2» ֆիլմը կներկայացվի Երևանում անցկացվող «Մանու Ֆեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 22-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ ֆիլմը նկարահանել է «Ֆարաբի» կինոհիմնադրամը, իսկ դրա միջազգային տարածմամբ զբաղվում է հիմնադրամի միջազգային բաժինը։
«Էլեկտրական աղջիկ 2»-ը պատմում է ութամյա ռոբոտ աղջկա կենտրոնական կոշտ սկավառակը մեկ այլ ռոբոտի կոշտ սկավառակով փոխարինելու մասին, ինչից հետո նոր իրադարձություններ են տեղի ունենում։
«Մանու Ֆեստ» կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերի 3-ից 7-ը։ Կինոփառատոնի 14-րդ թողարկման շրջանակում իրանական «Եվա» ֆիլմը պատանի ժյուրիի կողմից արժանացել էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին։