-
ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից
Հուլիս 21, 2020 10:04ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել 2 դատավորի նկատմամբ քրեական գործի վերաբերյալ
Հուլիս 21, 2020 08:20ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողների կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու, ապօրինի հարստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր բացահայտելու մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը․
-
Տոնոյանին հաջողվում է բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից. «Փաստ»
Հուլիս 21, 2020 05:44«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած երկրում չափազանց կարևոր է, որ բանակը կայացած, բացառապես պրոֆեսիոնալ մարմին լինի, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր գործառույթները և թշնամու ցանկացած ոտնձգության պարագայում պաշտպանի երկրի սահմանները:
-
Կոնգրեսական Փալոնի՝ Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխության առաջարկն ընդունվեց
Հուլիս 21, 2020 05:10Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը:
-
Սահմանին լարվածության օրերին նկատվեցին հայ-ռուսական հարաբերությունների խութերը․ Հայաստանի քայլերը ՌԴ-ի նկատմամբ տպավորություն են ստեղծում, որ Արևմուտքից խոստացել են աջակցել ՀՀ-ին․ Տարասով
Հուլիս 21, 2020 04:02Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ իհարկե, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օրերին նկատվել են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները։
-
Վերադարձ Վիեննայի օրակարգին. Երևանը չպետք է շեղվի
Հուլիս 20, 2020 15:07Ադրբեջանն իրավիճակի լարման իր քայլով, ռազմատենչ հռետորաբանությամբ և սպառնալիքներով խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016-ի ապրիլյան դրություն՝ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ-ի հետ. քննարկել են Ադրբեջանի ագրեսիան
Հուլիս 20, 2020 09:17Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
-
ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից. Հոհվհաննիսյան
Հուլիս 20, 2020 08:54Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:
-
Ռազմական գործողությունների ավարտից հետո երկիրը պետք է մաքրել գողապետության թերմացքից. մեր ձեռքերն ազատ են 5-րդ շարասյան հարցերը լուծելու համար
Հուլիս 20, 2020 08:37«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
-
Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ ՀԱՆ-17 տիպի նռնականետ է կիրառել
Հուլիս 20, 2020 06:13Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է` ինչպես է գիշերն անցել հայ–ադրբեջանական սահմանին։