ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից. Հոհվհաննիսյան
Հուլիս 20, 2020 08:54 Asia/Tehran
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգություններից»,- ասաց Հովհաննիսյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:
Armenpress.am
Պիտակ