ՀԱՄԱՍ․ Իսրայելը փորձում է խափանել Գազայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է, որ Իսրայելը փորձում է ձախողել միջնորդների ջանքերը՝ Գազայի հատվածում կայուն հրադադարի հաստատման շուրջ համաձայնության հասնելու համար։
ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է խոչընդոտել միջնորդ երկրների, երաշխավոր կողմերի և Խաղաղության խորհրդի ջանքերը՝ կայուն հրադադարի հանգեցնող համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։
Շարժումը դատապարտել է Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հյուսիսում և հարավում մի շարք պաղեստինցիների թիրախավորումը։ Հարձակման հետևանքով մեկ պաղեստինցի զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։
ՀԱՄԱՍ-ը նաև բոլոր կողմերին կոչ է արել ստանձնել իրենց պատասխանատվությունը՝ Գազայում հանգստություն և կայունություն հաստատելու համար, ինչպես նաև ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելուն պարտավորեցնելու նպատակով։