-
Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Մամեդյարովի հեռանալով կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը
Հուլիս 17, 2020 08:16ՄԻՆՍԿ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի հեռանալուց հետո կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց Մինսկում լրագրողների հետ զրույցում:
-
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Հուլիս 17, 2020 08:13ՄԻՆՍԿ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` նիստի օրակարգը հագեցած է, նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներին առնչվող հարցեր։
-
Վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր
Հուլիս 17, 2020 08:10ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից հինգի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հրապարակած տվյալներին, ըստ որի սահմանին Ադրբեջանի գործողությունների հետևանքով վիրավորվել է 36 զինծառայող:
-
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները
Հուլիս 17, 2020 08:05ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է խաղաղ բանակցային գործընթացի մասին ադբրեջանական ղեկավարության հայտարարությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Նաղդալյանը պատասխանել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հարցին։
-
Գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիս 17, 2020 08:02ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի սադրանքը
Հուլիս 17, 2020 07:58ՓԱՐԻԶ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել Հայաստան֊Ադրբեջան սահմանին ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը» վերտառությամբ հայտարարությունում՝ ի մասնավորի ասվում է․
-
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք․ ապաքինվել է 561 , մահացել 13 քաղաքացի
Հուլիս 17, 2020 07:55ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
-
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը զգալիորեն թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան
Հուլիս 17, 2020 07:52ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթացնում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
Հինգերորդ օրն անընդմեջ` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ինտենսիվ հակամարտության վերջին զարգացումները
Հուլիս 16, 2020 07:14Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային բախումները թևակոխել են հինգերորդ օրը: Չնայած որ չորեքշաբթի սահնանային բախումները մասամբ հանդարտվել էին, սակայն հինգերորդ օրը դեռ շարունակվում են:
-
Տավուշում տեղի ունեցածը մեզ համար առեղծվածային բնույթ ունի, կա մի քանի սցենար. Տարասով
Հուլիս 16, 2020 10:35«Տավուշի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը շատ առեղծվածային բնույթ ունի: Դժվար է տրամաբանական բացատրություն փնտրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: