Աննա Նաղդալյանը մեկնաբանել է բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i123057-Աննա_Նաղդալյանը_մեկնաբանել_է_բանակցային_գործընթացի_մասին_Ադրբեջանի_ղեկավարության_հայտարարությունները
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է խաղաղ բանակցային գործընթացի մասին ադբրեջանական ղեկավարության հայտարարությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Նաղդալյանը պատասխանել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հարցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2020 08:05 Asia/Tehran
  • Աննա Նաղդալյանը մեկնաբանել է բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է խաղաղ բանակցային գործընթացի մասին ադբրեջանական ղեկավարության հայտարարությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Նաղդալյանը պատասխանել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հարցին։

Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները:Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ:Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք:Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում:Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:

https://armenpress.am/arm/news/1022101.html