-
Պետրոս Ղազարյանն ու Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն ազատվել են աշխատանքից
Ապրիլ 21, 2020 14:19ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանն, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականը։
-
Մնացականյանը վերահաստատեց` Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի
Ապրիլ 21, 2020 14:12ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների այն դիրքորոշումը, որ Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը նշեց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
-
2014-ին առաջարկված տարբերակը բանակցային փաստաթուղթ չէ․ ԱԳ նախարարը՝ Լավրովի հայտարարության մասին
Ապրիլ 21, 2020 13:47ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակացություններում խոսել մեկ բան ու ժողովրդին ներկայացնել այլ բան։
-
Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին
Ապրիլ 21, 2020 11:56ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
-
Ջրամբարները Հայաստանի ապագան են․ չպետք է ոչ մի լիտր ջուր աննպատակ բաց թողնվի
Ապրիլ 21, 2020 05:43Հայաստանի ջրամբարներում ապրիլի 17-ի դրությամբ 1,5-2 անգամ ավելի քիչ ջուր է կուտակվել, քան անցած տարի։ Այդ մասին ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատը։
-
Ով է փոխարինելու Հանրայինի հեռացած տնօրենին
Ապրիլ 21, 2020 05:21Վարչապետի հետ առնչվող աղմկոտ տեսանյութի պատմությունից հետո պաշտոնից ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ հայտարարելով, որ կիսում է կատարվածի համար պատասխանատվությունը:
-
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 21-ին տեսակոնֆերանս կանցկացնեն
Ապրիլ 20, 2020 20:07ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 20-ին տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
-
Պաշտպան․ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա
Ապրիլ 20, 2020 12:50ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։
-
Ծաղրել անձին, հատկապես պետության ղեկավարին, ուղղակի անբարոյականություն է. Արթուր Ղազինյան
Ապրիլ 19, 2020 16:05Չեմ կարողանում հասկանալ այդ տեսանյութը տարածելու և դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու իմաստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
-
Հայաստանի ռազմարդյունաբերությունը նոր մակարդակի է բարձրանում. ի՞նչ գաղտնի զենքի մասին էր խոսում Փաշինյանը
Ապրիլ 19, 2020 06:56Ռազմական փորձագետները կարծում են, որ ամենայն հավանականությամբ խոսքը ռազմական բարձր տեխնոլոգիայի մասին է: