Մնացականյանը վերահաստատեց` Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի
https://parstoday.ir/hy/news/armenia-i119644-Մնացականյանը_վերահաստատեց_Արցախին_վերաբերող_որևէ_որոշում_չի_կարող_ընդունվել_առանց_Արցախի_ժողովրդի
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների այն դիրքորոշումը, որ Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը նշեց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2020 14:12 Asia/Tehran
  • Մնացականյանը վերահաստատեց` Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների այն դիրքորոշումը, որ Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը նշեց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Արցախը ներկայացնելու մանդատ չունեն Արցախի ժողովրդից ստացած։ Մի քանի օր առաջ Արցախի իշխանությունները մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդից մանդատ ստացան։ Այս երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես խորհրդակցել է Արցախյան կողմի հետ, բանակցային գործընթացը մանրամասնորեն քննարկվել է, մենք աշխատում ենք միասին, նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ։ Արցախի ժողովրդին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- ասաց Մնացականյանը։

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններում Արցախում ընտրվեց նոր Ազգային ժողովը, իսկ ապրիլի 14-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյուքներով, Արցախի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը։

https://armenpress.am/arm/news/1012936.html