Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ուղերձը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին
https://parstoday.ir/hy/news/iran-i249050-Իրանի_Ազգային_անվտանգության_գերագույն_խորհրդի_քարտուղարի_ուղերձը_Զինված_ուժերի_գերագույն_գլխավոր_հրամանատարին
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային շնորհավորել է Իսլամական հեղափոխության առաջնորդին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում վեց բարձրաստիճան հրամանատարների նշանակման կապակցությամբ և ընդգծել երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը։
(last modified 2026-08-16T14:06:46+00:00 )
Օգոստոս 16, 2026 17:34 Asia/Tehran
  • Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ուղերձը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային շնորհավորել է Իսլամական հեղափոխության առաջնորդին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում վեց բարձրաստիճան հրամանատարների նշանակման կապակցությամբ և ընդգծել երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային իր ուղերձում շնորհակալություն է հայտնել Իսլամական հեղափոխության առաջնորդին նոր հրամանատարների նշանակման համար՝ այդ քայլը համարելով Իրանի պաշտպանական ներուժի ամրապնդմանն ուղղված միջոցառում։
Նա հույս է հայտնել, որ նոր հրամանատարները, հիմնվելով Իրանի ու բաասական Իրաքի միջև ութամյա պատերազմի տարիներին և դրանից հետո ձեռք բերած իրենց փորձի ու անցած ուղու վրա, հաջողությամբ կնպաստեն Իրանի անվտանգության և պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։