-
Հայաստանը կրճատում է սպառազինության՝ Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը. Հարությունով
Ապրիլ 30, 2019 06:05Ադրբեջանի պաշտպանական ծախսերը նախկինի նման ահռելի են մնում, բայց իրավիճակն ակնհայտորեն այն չէ, ինչ եղել է մի քանի տարի առաջ։
-
«ՔՈ»-ն դիմել է ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով
Ապրիլ 30, 2019 05:37«Քաղաքացու որոշում» («ՔՈ»-ն) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով:
-
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Ապրիլ 29, 2019 16:19Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
-
Արման Թաթոյանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ
Ապրիլ 29, 2019 06:58Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
-
Էրեբունիի ավիաբազան կհամալրվի նոր կործանիչներով․ Սու-30-ները հեշտությամբ կլուծեն ադրբեջանական օդուժի հարցերը
Ապրիլ 29, 2019 05:46Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը ծրագրում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը մեր երկրում։
-
Վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ․ Հրանտ Բագրատյան
Ապրիլ 28, 2019 18:28Պեկինում Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի ընթացքում, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում, իսկ Հայաստանի վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը որեւէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ։
-
Հայ խաղաղապահներին Բեյրությում ընդունել է Արամ Ա կաթողիկոսը
Ապրիլ 28, 2019 18:08Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 26-ին կազմակերպվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
-
ՀԷՑ-ը ճանաչվել է Կովկասում 2019-ին էլէներգիայի լավագույն մատակարար Capital Finance International ամսագրի կողմից
Ապրիլ 28, 2019 08:21«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ճանաչվել է Կովկասում 2019թ. էլեկտրաէներգիայի լավագույն մատակարար CFI.co (Capital Finance International) ամսագրի կողմից։
-
Երևանում անցկացվում է «InTourExpo 2019» միջազգային ցուցահանդեսը
Ապրիլ 28, 2019 04:33Երևանում ապրիլի 26-28-ը անց է կացվում «InTourExpo 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ համախմբել է զբոսաշրջության և ակտիվ հանգստի լավագույն առաջարկները: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպո Գրուպ» ընկերությունը, որը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է:Ցուցահանդեսին մասնկացել են նաև մի շարք իրանական գործակալություններ:
-
Ժամկետները դեռ հստակեցված չեն. Մնացականյանը խոսել է իր և Մամեդյարովի հաջորդ հանդիպման մասին
Ապրիլ 27, 2019 17:58Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն: