Հայ խաղաղապահներին Բեյրությում ընդունել է Արամ Ա կաթողիկոսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i106808-Հայ_խաղաղապահներին_Բեյրությում_ընդունել_է_Արամ_Ա_կաթողիկոսը
Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 26-ին կազմակերպվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2019 18:08 Asia/Tehran
  • Հայ խաղաղապահներին Բեյրությում ընդունել է Արամ Ա կաթողիկոսը

Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 26-ին կազմակերպվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ:

Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունել է դեսպան Վահագն Աթաբեկյանը: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթել հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

News.am