Իսպանիայում հակաիսրայելական լայնածավալ ցույցեր են անցկացվել
Իսպանիայի Մալագա քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ լայնածավալ ցույց են անցկացրել՝ դատապարտելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները և Իսպանիայի կառավարությունից պահանջելով գործնական քայլեր ձեռնարկել՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները դադարեցնելու համար։
Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները և հնչեցրել ցեղասպանությունը դատապարտող կարգախոսներ։ Նրանք պահանջել են Իսրայելի նկատմամբ զենքի ամբողջական էմբարգո սահմանել, ինչպես նաև խզել Մադրիդի և Իսրայելի միջև տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները։
Ցույցին մասնակցել են նաև իսպանական հասարակական խմբեր, տարբեր կազմակերպություններ և ձախակողմյան քաղաքական ուժեր։
Ըստ իսպանական աղբյուրների՝ Մալագայի կենտրոնում անցկացված ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ։