Փեզեշքյան․ ակտիվ դիվանագիտությունն ու տարածաշրջանային միասնությունը Իրանի ռազմավարական ձեռքբերումն են
Իրանի նախագահը, ընդգծելով Թեհրանի հաղթանակը Իսլամաբադում ձեռք բերված համաձայնության հարցում, նշել է, որ դիվանագիտության ամրապնդումն ու հարևան և իսլամական երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից են՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում ձեռք բերված համաձայնությունը կոլեկտիվ մտածողության արդյունք է և մեծ ու բացառիկ ձեռքբերում։ Նրա խոսքով՝ ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա փորձագետների գնահատմամբ՝ Իրանը այս համաձայնության իրական հաղթողն է։
Փեզեշքյանն ընդգծել է նաև ներքին միասնությունն ու համախմբվածությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Իրանը պետք է հարևան երկրների հետ հարաբերություններն ամրապնդի երկխոսության և փոխգործակցության հիման վրա, իսկ իսլամական երկրների հետ հասնի ընդհանուր դիրքորոշման՝ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար։
Իրանի նախագահը նաև ընդգծել է տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը՝ Իսրայելի ագրեսիվ գործողություններին դիմակայելու նպատակով։
Նա նշել է, որ կայունության հաստատումն ու նման ագրեսիաների կրկնությունը կանխելը հնարավոր է միայն իսլամական երկրների միասնության և համագործակցության շնորհիվ։