-
Կիմ Չեն Ընն ասել է, որ ուզում է ԱՄՆ-ին ավելի շատ «փաթեթավորված նվերներ» ուղարկել
Մայիս 30, 2017 11:52Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, որը ներկա է եղել նոր հրթիռի արձակման գործընթացին, հայտարարել է ռազմական ոլորտում հետագա առաջընթացն ապահովելու անհրաժեշտության մասին:
-
Չինաստանը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերադառնալ բանակցության սեղանի մոտ
Մայիս 29, 2017 13:09Հակադարձելով Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին, Չինաստանի ԱԳ նախարարությունն այդ երկրին կոչ է արել անհրաժեշտ պայմաններ ապահովել Կորեական թերակղզու խնդիրների կարգավորման համար բանակցային սեղանին վերադառնալու համար:
-
ԱՄՆ պաշտպանության նախարար. Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը ողբերգական կլինի
Մայիս 29, 2017 03:08ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է. «Դիվանագիտական ջանքերի ձախողումն ու Հյուսիսային Կորեայի հետ հավանական պատերազմի սկսվելը ողբերգություն է, որը կարող է սպառնալիք համարվել շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար»:
-
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ արձակեց
Մայիս 29, 2017 03:00Հարավային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երկուշաբթի առավոտյան Վունսան քաղաքից բալիստիկ հրթիռ է արձակել:
-
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային զսպելու համար հերթական ավիակիրն է ուղարկել
Մայիս 28, 2017 07:52ԱՄՆ-ը «Նիմից» ավիակրի գլխավորությամբ երրորդ հարվածային խումբն է ուղարկում Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատված Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային ծրագիրը զսպելու նպատակով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով 2 աղբյուրների:
-
Հարավային Կորեան կրակ է բացել Հյուսիսային Կորեայից թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ
Մայիս 23, 2017 15:47Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ նախազգուշական կրակ են բացել Հյուսիսային Կորեայից հարավ թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ: Այդ մասին գրում է Associated Press գործակալությունը:
-
Հյուսիսային Կորեայում փորձարկված հրթիռները պատրաստ են ռազմական օգտագործման համար
Մայիս 22, 2017 03:27Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հաստատելով այդ երկրի կողմից միջին հեռահարությամբ բալիստիկ հրթիռի փորձարկման լուրը հայտարարեց, որ այս սպառազինական համակարգը պատրաստ է տեղակայման ու ռազմական օգտագործման համար:
-
Հյուսիսային Կորեան հերքել է կիբեր հարձակումներին իր մասնակցության վերաբերյալ հայտարարությունները
Մայիս 20, 2017 04:53ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի տեղակալն ուրբաթ օրը ծիծաղելի է համարել վերջին օրերին աշխարհում իրականացված կիբեր հարձակումներն այդ երկրին վերագրվելը:
-
Միացյալ Նահանագները հայտնել է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության նախապայմանները
Մայիս 17, 2017 10:48ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության հույս է հայտնել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է, որ Փհենյանը դադարեցնի միջուկային և հրթիռային փորձարկումները, հայտնում է Интерфакс-ը:
-
ԱԽ-ն արձագանքեց Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկմանը
Մայիս 16, 2017 03:17ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի օրը միաձայնությամբ դատապարտեց Հյուսիսային Կորեայի հրթիռային հարձակումը և Փխենյանին կոչ արեց այսուհետ միջուկային կամ հրթիռային որևէ փորձարկում չիրականացնել: