Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ արձակեց
https://parstoday.ir/hy/news/world-i63134-Հյուսիսային_Կորեան_բալիստիկ_հրթիռ_արձակեց
Հարավային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երկուշաբթի առավոտյան Վունսան քաղաքից բալիստիկ հրթիռ է արձակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 03:00 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ արձակեց

Հարավային Կորեայի բանակի միացյալ շտաբը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երկուշաբթի առավոտյան Վունսան քաղաքից բալիստիկ հրթիռ է արձակել:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Փխենյանի այդ քայլը քննարկելու համար, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինն այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:

Հյուսիսային Կորեան նախորդ օրը հակաօդային պաշտպանության նոր համակարգ փորձարկեց, որի իրականացման գործընթացհ ինչպես նշվել է, վերահսկել է այդ երկրի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը:

Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ձգտումները սանձելու կապակցությամբ ազդեցիկ չեն եղել:

Վաշինգտոնը պահանջում է Հյուսիսային Կորեայի ռազմական ու միջուկային փորձարկումների դադարեցումը: Դա ի տես այն բանի, որ Փխենյանը բազմիցս հայտարարել է, թե քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն Հյուսիսային Կորեայի դեմ սպառնալիքներն, այդ երկիրն իր հերթին կշարունակի իր ռազմական հզորության ընդլայնումը: