-
Մեկնաբանություն - Ռուսաստանի նախազգուշացումը միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահության խաթարման կապակցությամբ
Սեպտեմբեր 25, 2022 14:26Որոշ երկրների կողմից բազմակողմանիության սկզբունքին չհետևելը և միջազգային կազմակերպությունների ու կառույցների խնդրանքների նկատմամբ հարգալից վերաբերմունք չցուցաբերելը կասկածի տակ է դրել այդ կազմակերպությունների արդյունավետությունը և նրանց նկատմամբ վստահությունը։ Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում զգուշացրել է, որ արևմտյան երկրները վերացրել են վստահությունը միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ որպես արդարության երաշխավորների։
-
«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել
Սեպտեմբեր 25, 2022 14:10«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
-
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ափսոսանք է հայտնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշման կապակցությամբ
Սեպտեմբեր 25, 2022 03:44Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ափսոսանք է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշման համար և այս որոշումը համարել է չհաստատված տեղեկությունների և արտասահմանյան լրատվամիջոցների ապատեղեկատվական հիման վրա։
-
ԻԻՀ նախագահ. Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը կնպաստի ԱՄՆ պատժամիջոցների չեզոքացմանը
Սեպտեմբեր 24, 2022 14:33Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Պեկինի և Մոսկվայի հետ Թեհրանի առավել սերտ հարաբերությունները կարող են նպաստել ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցների չեզոքացմանը:
-
Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է պարենային գործարքի ամբողջական կատարման հարցը
Սեպտեմբեր 23, 2022 16:11ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պարենային գործարքի իրականացումը, հաստատվել է դրա ամբողջական կատարման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
-
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան
Սեպտեմբեր 22, 2022 16:04ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության աշխատանքի շրջանակում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին:
-
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Սեպտեմբեր 22, 2022 14:55Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը նախատեսում են այս աշնանը համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել։
-
Մեկնաբանություն- Բայդենի ելույթը ՄԱԿ-ում և տարբեր հարցերի շուրջ նրա անհիմն հայտարարությունները
Սեպտեմբեր 22, 2022 14:04ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է տարբեր հարցերի և արտահայտել Վաշինգտոնի դիրքորոշումը դրանց վերաբերյալ։
-
Սվոփ համակարգով Ադրբեջանի տարածքով օրական 6-ից 9 մլն խորանարդ մետր ռուսական գազ կարտահանվի Իրան
Սեպտեմբեր 21, 2022 14:41Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին չորեքշաբթի օրը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի տարածքով Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև սվոփ համակարգով գազի մատակարարումների նախագծի իրականացումից հետո, առաջիկայում Ադրբեջանի տարածքով 6-ից 9 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ կարտահանվի Իրան»։
-
«Սա բլեֆ չէ». Պուտինը չի բացառել զենքի, այդ թվում` միջուկային զենքի կիրառումը
Սեպտեմբեր 21, 2022 09:12Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին ՌԴ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։