Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Սեպտեմբեր 22, 2022 14:55 Asia/Tehran
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը նախատեսում են այս աշնանը համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել։
Այս մասին հինգշաբթի Իրանի զինված ուժերի շքերթի շրջանակներւմ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Բաղերին։
«Այս աշնանը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն,- ասել է Բաղերին, նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։- Պակիստանը, Օմանը եւ մի շարք այլ երկրներ եւս հավանաբար կմասնակցեն այդ միջոցառումներին»:
Պիտակ